Սերժանտական դպրոցը հայտարարում է ընդունելություն
Արմավիրում տեղակայված ուսումնական բրիգադի հենքի վրա անցյալ տարվանից գործում է Սերժանտական դպրոց, որտեղ պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ` Զինված ուժերի տարբեր տորաբաժանումներում ծառայելու համար:
«Ուսման տևողությունը 4 ամիս է, որի ընթացքում կուրսանտները կստանան դրամական ապահովում` ամսական 75.000 դրամի չափով, իսկ ուսման ավարտից հետո զորքերում ծառայության ընթացքում` 160.000 դրամ աշխատավարձ: Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողներին տրվող արտոնություններից, այդ թվում` նրանց եւ նրանց ընտանիքի անդամների անվճար բուժսպասարկում կստանան ՊՆ բուժհաստատություններում, իսկ ծառայության վայրում վարձակալված բնակարանի վարձը կփոխհատուցի պաշտպանության նախարարությունը»,- տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը:
Դասընթացներին կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիները: Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել