Պատգամավորները խաղաղապահ ուժերի մասին
ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն ազատագրված տարածքներում դրական է որակում: Այս մասին նա ասաց Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մյուս բանախոսը`«Ժառանգություն» վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, գտնում է, որ պետք է նկատի ունենալ, թե ինչպես խաղաղապահ ուժերը մուտք կգործեն այդ տարածքներ, բայց նա խորհուրդ է տալիս այդ քայլը որպես սպեղանի չընդունել. «Նաեւ պետք է իմանալ, թե ու՞մից են բաղկացած լինելու այդ ուժերը, դա չպետք է դառնա որեւէ երկրի թելադրանքն ու տնօրինությունը»: Վ.Խաչատրյանը գտնում է, որ եթե ուժերը լինեն միջազգային, ապա պետք է նկատի առնել, թե ինչպիսի դասավորություն են ունենալու. «Արաքսի եւ Պարսկաստանի շփման գծում ով է, հյուսիսում` ովքեր են»: Գ. Մելիքյանը նշում է, որ միջազգային խաղաղապահ ուժերի մուտքը կարող է Իրանի համար ընդունելի չլինի, քանի որ շոշափվում են նաեւ Իրանի շահերը: Նա նաեւ ավելացնում է. «Ինչքան խնդիրները բարդանան, այնքան մեր օգուտն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել