HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Մելիքյանը չի հավատում, որ Մեթյու Բրայզան նման բան է ասել

Բաքվում մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ Ղարաբաղում հանրաքվեի հարցը կարող է լուծվել, եթե հայկական զորքը դուրս բերվի Ադրբեջանի «օկուպացված տարածքներից», եւ եթե այնտեղ մտնեն խաղաղապահ ուժերը: Մ. Բրայզայի ասածին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատականներ տվեցին «Ժառանգություն» վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը. «Ես չեմ հավատում, որ Մեթյու Բրայզան նման բան է ասել: Եթե նույնիսկ հայտարարել է, ուրեմն սպասենք, որ նա, ինչպես շատ անգամ էր եղել կհրաժարվի իր ասածներից»: Գ. Մելիքյանը վստահ է, որ դա պարտադիր կլինի, եւ որ Մ. Բրայզան մեղքը կբարդի թարգմանիչների ուսերին: Վ. Խաչատրյանն էլ համոզված է, որ ասածը վտանգ է պարունակում. «Ղարաբաղի ժողովուրդը կարող է հիասթափություն ապրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter