Սերժ Սարգսյանն ընդունել է Արթուր Աբրահամին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է մարզիկին` վերջերս տարած փայլուն հաղթանակի առթիվ: «Հպարտություն է մեզ համար, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում նման բարձունքների են հասնում, եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնում աշխարհում»,-ընդգծել է նա:
Արթուր Աբրահամը պատմել է իր հետագա ծրագրերի մասին` նշելով, որ նպատակ ունի զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարածմամբ եւ այս ասպարեզում հայտնաբերել նոր երիտասարդ անուններ: Նա հրավիրել է Հանրապետության նախագահին` ներկա գտնվել իր առաջիկա մարտերից մեկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել