HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների գործում ընդգրկվելու է ֆրանսիայի քաղաքացի հայ պաշտպան

«Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի ղեկավար Վահագն Չախալյանին եւ նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու է նաեւ Ֆրանսիայից ժամանող փաստաբան Պատրիկ Արաբյանը: Այսօր Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեկնեց Թբիլիսի, որպեսզի զբաղվի նոր փաստաբան ընդգրկելու փաստաթղթային գործերով: Կիրակի օրը Պատրիկ Արաբյանը կժամանի Թբիլիսի: «Նա կընդգրկվի նույն ընթացակարգով, ինչպես ես եմ ընդգրկվել որպես պաշտպան: Մինչ այդ մենք կլինենք Ախալքալաքում, կփորձենք հանդիպել ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, դատավոր Արարատ Եսոյանի հետ, Թբիլիսիում կկազմակերպենք հանդիպումներ կամ մամուլի ասուլիսներ»,-պարզաբանեց Ստեփան Ոսկանյանը: Փաստաբանի Թբիլիսի գնալու նպատակն է նաեւ հանդիպել իր պաշտպանյալներ Արմեն եւ Վահագն Չախալյաններին եւ հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Փաստաբանի խոսքով, Արմեն Չախալյանի առողջական վիճակը ծանր է: «Ի հայտ են եկել այնպիսի հիվանդություններ, որ նա նախկինում չի ունեցել: Արմենը փոքր տարիքից հեպատիտ հիվանդություն է ունեցել, նախկինում թեթեւակի գլխացավեր են եղել, բայց այժմ վիճակը սրացել է, ցավում են ականջները, գլխացավերն ուժգնացել են, երբեմն նաեւ ջերմություն է ունենում»,-ասաց Ս. Ոսկանյանը: Հիշեցնենք, որ հենց Արմեն Չախալյանի վերաբերյալ միջնորդության ժամանակ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ թարգմանիչը չէր կարողացել ճշգրիտ թարգմանել փաստաբանի միջնորդությունը: Երկուշաբթի օրը Թբիլիսիում Ստեփան Ոսկանյանը պետք է ճշտի դատական նիստի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter