Ատամնաբուժարանի հեռուստացույցը
Երեկ ոստիկաններն Աբովյան եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Արթուր Մ.-ին: Այս մասին հաղորդում է ոստիկանության կայքէջը: Պարզվել է, որ բերման ենթարկվածի ավտոմեքենայի սրահից հայտնաբերված հեռուստացույցը նա գողացել է Աբովյան փողոցում գործող «Գեղամա» ատամնաբուժարանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել