Գյումրեցիները կպաշտպանեն թեմի առաջնորդին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին պաշտոնաթող անելու նպատակով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է ստորագրահավաք կազմակերպել նրա դեմ: Երեկվանից Վարդան Ղուկասյանը քաղաքապետարանին պատկանող բոլոր կառույցների աշխատակիցներին հրահանգել է առանց բացառության մասնակցել ստորագրահավաքին, որն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Գյումրիում: Ու թեև քաղաքապետը այս ամենը հերքում է` պնդելով, որ ինքը չէ հեղինակը, սակայն տեղեկացնենք, որ քաղաքապետն ու սրբազանը լուրջ կոնֆլիկտի մեջ են: Սրբազանը վերջինիս հրապարակավ քննադատում է գյումրեցիներին սեփական քաղաքում "պատանդ" պահելու, կեղծ բարեպաշտությամբ զբաղվելու, եկեղեցապատկան տարածքները ինքնագլուխ վաճառելու մեջ: Ղուկասյանն էլ թեմի առաջնորդին մեղադրում է հոգևորականի կեցվածք չունենալու, հոգևորականին վայել կյանքով չապրելու, "փողապաշտ" լինելու համար:
Այսօր Գյումրիի մի քանի անվանի քաղաքական ու հասարակական գործիչներ քաղաքապետի այս քայլը "կռապաշտություն" որակելով` տեղեկացրեցին, որ եթե նա շարունակի ժողովրդի կողմից սիրված հոգևորականի դեմ ստորագրահավաքը, ապա իրենք հակադարձ ստորագրահավաք կկազմակերպեն քաղաքապետի դեմ:
"Գարշանք ու սրտխառնոց առաջացրեցին քաղաքում տարածված այս խոսակցությունները, եթե դա մի տոկոսով անգամ համապատասխանի իրականությանը, ապա մենք ամեն ինչ կանենք մարզը կռապաշտներից ազատելու, սա առաջին հերթին արհամարհանք է Հայոց եկեղեցու և նոր միայն սրբազանի անձի դեմ",- մեզ հետ զրույցում ասացին մարզի ակտիվիստները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել