HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու էլեկտրատեխնիկականը վաճառեցին Հովնանյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի էր ունեցել էլեկտրատեխնիկական գործարանի բաժնետերերի ժողով, որտեղ գործարանի նախկին աշխատակիցներին համոզել էին բաժնետոմսերը քսան հազարական դրամով վաճառել նոր սեփականտիրոջը: Գործարանի նախկին կոլեկտիվի անդամների ներկայացնելով` ժողովի ընթացքում հրաժարվել էին հայտնել նոր գնորդի անունը, չէին պատասխանել նաև իրենց այն հարցին, թե որ իրավունքով են բաժնետերերից գաղտնի գործարանը վաճառել: Այսօր «Գյուկոնդ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ավագյանը Հետքին պարզաբանեց, որ վաճառքի է հանվել ամենամեծ բաժնետիրոջ` գործարանի նախկին տնօրենի բաժնեմասը. 44 տոկոսը պատկանել է նրան, իսկ կոլեկտիվին` 20 տոկոսը: Իսկ գնորդը «Հովնանյան ինթերնեյշնըլ» կազմակերպությունն է:Տեղեկացնենք, որ նույն գործարանի մի մասը չորս տարի առաջ վաճառվեց ամերիկահայ բարերար Վահանգն Հովնանյանին, ով հիմնեց «Հովբլիթ բրիք» քար արտադրող գործարանը, իսկ թե ինչ է պատրաստվում արտադրել նոր գնված հատվածում, դեռեւս հայտնի չէ: «Գործարանի բաժնետոմսերի ութսուն տոկոսը պատկանել է երեք հոգու, իսկ նախկին կոլեկտիվը չնչին քանակով բաժնետմոսեր ունի, մենք նրանց բաժնետոմսերը կգնենք ըստ ցանկության, ըստ պահի անհրաժեշտության, եթե չեն ցանկանա, թող չվաճառեն»,- ասաց Լիլիթ Ավագյանը: Մինչդեռ տնօրենի կաբինետից դուրս գալուն պես գործարանի բակում հավաքված նախկին աշխատակիցներից տեղեկացանք, որ նոր տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում «էժան» գներով իրենց բաժնետոմսերը ձեռք բերելու: Նրանց ասելով` հաշվապահության աշխատակիցները, կոլեկտիվի նախկին անդամներին տեսնելուն պես, առանց նրանց համաձայնությունը հարցնելու, ասում են «տոմսդ տուր ու գնա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter