Սպանել է հյուրին
Նախկինում 3 անգամ դատված 49-ամյա Վահրամ Ա.-ն նոյեմբերի 10-ին, ժամը 23.40-ին, ահազանգել է ոստիկանության Տաշիրի բաժին եւ հայտնել, որ 20 րոպե առաջ իր տանը հանկարծամահ է եղել 69-ամյա Գարեգին Առաքելյանը: Չնայած արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դատաբժիշկը եզրակացրել է, որ «Գ. Առաքելյանի մահվան պատճառը հանդիսացել է կողոսկրերի կոտրվածքների եւ լյարդի պատռվածքի ներքին սուր արյունահոսության հետեւանքով առաջացած տրավմատիկ ու հեմոռագիկ շոկը»:
Ավելի ուշ պարզվել է, որ «նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վահրամ Ա.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, դիտավորությամբ ծեծի է ենթարկել իր տանը հյուրընկալցած Գ. Առաքելյանին, որը ստացած վնասվածքներից մահացել է»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Վահրամ Ա.-ն ձերբակալված է: «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» (որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել