Գալուստ Սահակայնին լավ չենք հասկացել
«Եթե մենք չհամաձայնվեինք Ղարաբաղին հանել բանակցություններից, ապա Ադրբեջանը կհրաժարվեր բանակցել, իսկ մենք դա չենք կարող թույլ տալ»,-երեկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այս մասին հայատարարել էր «Ազատություն» ռադիոկայանով: Այսօր Հետքի այն հարցին, թե միթե սա չի նշանակում, որ ի սկզբանե ՀՀ իշխանությունները խնդիր ունեին Ղարաբաղին հանել բանակցություններից, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը պատասխանեց.
« Դուք լավ չեք հասկացել Գալուստ Սահակյանին: Մեր նպատակը տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելն էր, իսկ դրա համար մենք ստիպված համակերպվեցինք այն իրավիճակին, որ Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին: Բոլոր համանախագահողները միանշանակ ասել են, որ երբ փաստաթուղթը պատրաստ լինի ներկայացնելու հանրությանը, Ղարաբաղը պետք է մասնակցի: Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունն այլընտրանք չունի, խնդիրը այն է, որ պետք է համակերպվենք, որ Ադրբեջանի իշխանության եւ «մոլորված» ժողովրդի համար անընկալելի են բանակցությունները ղարաբաղյան ընտրված իշխանությունների հետ: Սա թույլ է տալիս, որ մեր ճիշտ գործն առաջ ընթանա` համոզված լինելով, որ ղարաբաղյան իշխանությունները կմասնակցեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել