HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հակասություն կա բյուջեի շուրջ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական Արա Նռանյանը եւ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը պարզաբանեցին այդ հակասությունները: Ա. Նռանյանը ներկայացրեց ՀՅԴ տեսակետը . «Մենք կարծում ենք, որ տնտեսական ճգնաժամը հարվածեց կեղծ ազատականությանը եւ լիբերալ ռոմանտիզմին, կարծում ենք, որ ժամանակն է սթափ գնահատականների»: Ըստ բանախոսի` ճգնաժամը լավ առիթ է , որպեսզի իշխանությունները փորձեն տանել տնտեսական քաղաքականությունը դեպի իրական մեխանիզմներով օժտված համակարգ, որը թույլ կտա պետությանն ավելի արդյունավետ մասնակցել տնտեսության կառավարմանը եւ հույսը չդնել շուկայի վրա: Վարչապետի նշած խնդիրները` նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, մտահոգում է Ա. Նռանյանին, նա հարցնում է, թե արդյոք պետական բյուջեում կատարվել է փոփոխություններ, որոնք թույլ կտան իսկապես այդ նոր խնդիրները, որոնք չեն ներկայացվել առաջին նախագծով, ներառված են: ՀՅԴ մտավախությունը Գ. Մինասյանը փարատեց. «Լրացուցիչ միջոցները կապահովեն համահայկական ծրագրերը, որը չի իրականացվում բյուջեից, կստեղծվի Համահայկական բանկ, որը կֆինանսավորի համահայկական նշանակության ծրագրերը: Կկառուցվի ատոմակայանը, Իրանից երկաթուղային ճանապարհը, նաեւ ավտոմայրուղու կառուցումը, որը կկապի Բաթումը Մեղրիի հետ, սրանք այն միջոցներ են, որոնք միշտ օգտագործվում են տնտեսական ճգնաժամերի դեպքում, այս ամենը նոր եկամուտների աղբյուր կդառնան»: Պետական բյուջեի կապված , ըստ ՀՅԴ-ի, կան ռիսկեր` գնաճի ամրագրված մակարդակը. «Մեկ տարի առաջ բյուջեն քննարկելիս, մենք ասում էինք, որ սղաճի մակարդակը ցածր է նշված եւ այդպես էլ եղավ` այս տարի այն գերազանցեց»: Պետական բյուջեի ամբողջ ծախսային մասը պլանավորվում է` ելնելով այդ ցուցանիշից, ուստի ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ գնաճը հնարավորություն չի տա բարելավել բնակչության վիճակը. «Մի քանի ամիս առաջ նշվում էր, որ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու, սակայն բյուջեի նախագծով շոշափելի բարձրացումներ չեղան: Դա կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել գների բարձրացման համար»: Դաշնակցությունը ելք է տեսնում. «Կարելի է առնվազն 40.000 բարձրացնել աշխատավարձը»: Ա. Նռանյանը ներկայացնում է հիմնավորումը` գերազանցել ենք բոլոր տնտեսական ցուցանիշները, սակայն հասարակությունն աշխատավարձի առումով նույն մակարդակում է, եթե ցուցանիշները գերազանցվել են, ապա, ըստ Ա. Նռանյանի, կարելի է բարձրացնել նաեւ աշխատավարձերը: Գ. Մինասյանը հիշեցրեց Ա. Նռանյանին, որ աշխատավարձերի մասին օրինագիծը ներկայացրել է Սոցիալական ապահովության նախարարությունը, որի նախարարն է դաշնակցության ներկայացուցիչը: Ա. Նռանյանը խորհուրդ է տալիս հասկանալ, որ ԱԺ-ն պետք է կառավարությանը «կուրս» տա, այլ ոչ թե հակառակը. «Ժողովրդի կողմից ընտրվավ պատգամավորները կարող են ունենալ այլ տեսակետներ եւ լինել շատ հարցերում ավելի առաջադիմական, քան կառավարությունը, որը ավելի պահպանողական է»: Ելքը, ըստ Ա. Նռանյանի, բանավեճն է կառավարության հետ, որը թույլ կտա գտնել ճիշտ լուծումներ: Հանրապետական Գ. Մինասյանը գտնում է, որ բյուջեն հավասարակշռված է եւ բոլոր անհանգստություններն իզուր են. «Վերջին 3 տարվա ընթացքում 3 տոկոսով բարձրացրել ենք հարկերը, ինչը խոսուն վկայությունն է, թե ինչպես ենք պայքարում ստվերի դեմ»: Ա. Նռանյանն էլ կարծում է, որ շինարարության եւ սպասարկման ոլորտի հաշվին Հայաստանը չի կարող զարգանալ եւ արդյունաբերության ոլորտի անկումը եւս մտահոգիչ է բյուջեի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter