HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրեթե 6 միլիարդ դրամի փաստացի բռնագանձումներ

2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փաստացի բռնագանձել է 5 միլիարդ 980 միլիոն դրամ: Նշված ժամանակաշրջանում լուծվել են շուրջ 17 միլիարդ դրամ բռնագանձման ենթակա գումարով բազմաթիվ կատարողական վարույթների ընթացքներ: Ընդհանուր ծավալում մեծ է իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարի չափը` 3 միլիարդ 284 միլիոն դրամ: Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1 միլիարդ 190 միլիոն դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 1,5 միլիարդ դրամ: 2008 թվականի առաջի 10 ամիսների ընթացքում հարուցվել եւ նախորդ տարիներից տեղափոխվել է ընդհանուր առմամբ 72 838 կատարողական վարույթ 41 միլիարդ 793 միլիոն դրամի բռնա•անձման պահանջով: Նոյեմբերի 1-ի դրությամբ 2008 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ վարույթների քանակը կրճատվել է 4,6 հազարով, իսկ բռնա•անձման ենթակա •ումարի կտրվածքով` 5 միլիարդ դրամով: ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter