HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխարգելիչ միջոցառումներ սեզոնային գրիպի դեմ

ՀՀ առողջապահության նախարարությունը 2008-2009թթ. աշնան-ձմռան ժամանակաշրջանում հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների դեմ սկսել է իրականացնել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ: Այս տարվա հոկտեմբերի 20-ից հանրապետության ամբողջ տարածքով կազմակերպվել եւ իրականացվում է շաբաթական մոնիտորինգ, որի տվյալների համաձայն սեզոնային գրիպով եւ սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացումը համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ գտնվում է գրեթե միեւնույն մակարդակի վրա: Ուժեղացվել է հսկողությունը բոլոր բուժկանխարգելիչ, մանկական նախադպրոցական կազմակերպություններում եւ մանկական կազմակերպություններում հիգիենիկ եւ հակահամաճարակային ռեժիմի պահպանման նկատմամբ: Դպրոցներում պարզաբանվում են բացակայությունների պատռճառները: Բնակչության շրջանում իրականացվում են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում եւ առողջ ապրելակերպի քարոզչության, գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման հարցերի շուրջ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, նախատեսվում է իրականացնել նաեւ կանխարգելիչ պատվաստումներ սեզոնային գրիպի ռիսկային խմբերի շրջանում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter