«Միացումը» սկսում է հանդիպումների շարք Երեւանից դուրս
Նոյեմբերի 14-ին, ժամը 17: 00-ին Վաղարշապատ քաղաքի մշակույթի տանը տեղի կունենա «Միացում» ազգային նախաձեռնության միջոցառումը` նվիրված Հայաստանի ազատագրված տարածքի պաշտպանությանը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական ֆիլմը, որին կհաջորդի բանախոսությունը «Հայաստանի ազատագրված տարածքի կենսական նշանակությունը Հայաստանի ապագայի համար» թեմայով:
«Միացում» նախաձեռնությունը ստեղծվել է Հայաստանի ազատագրված տարածքը բանակցային ոտնգձություններից պաշտպանելու եւ Արցախի միացումը Հայաստանին ազգային մեկ պետության սահմաններում ամրագրելու համար:
«Միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր անդամներ` Զարուհի Փոստանջյան, Ժիրայր Սեֆիլյան, Գրիզելդա Ղազարյան, Ալեք Ենիգոմշյան, Տիգրան Խզմալյան, Սեդա Մելիքյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Ալեքսանդր Քանանյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել