HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողություններ»

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` սա լինելու է կառավարության կարգախոսը: Այդ մասին նա երեկ հայրարարել է Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ, միաժամանակ նշելով, որ այսուհետ կառավարությունն աշխատելու է »ամենուրեք կարգուկանոնի, հրապարակայնության եւ հասարակական վերահսկողության, օպերատիվ ու համալիր գործողությունների» սկզբունքով: Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ` կառավարությունը սոցիալական ոլորտում նախատեսում է «բոլոր պարտավորությունները ժամանակին եւ ամբողջապես իրականացնել, կտրուկ ընդլայնել հանրային աշխատանքների ծավալները, ձեւավորել մատչելի բնակֆոնդ եւ էժան հիփոթեքային համակարգ»: «Այս միջոցառումները համահունչ են զարգացող երկրների մեծամասնության կողմից իրականացվող ծրագրերին: Դրանք իրականացնելու ենք ՀԲ եւ ԱՄՀ աջակցությամբ: Շուտով կավարտենք բանակցությունները ՀԲ-ի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ»,- ասել է վարչապետը եւ խոստացել միջոցառումների իրականացման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ԱԺ, իսկ անհրաժեշտության դեպքում` հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter