Գյումրու էլեկտրատեխնիկականը վաճառել են
Այսօր տեղի է ունեցել Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի բաժնետերերի փակ նիստ, որի ընթացքում գործադիր տնօրեն ներկայացող երիտասարդ մի աղջիկ, (վերջինս իր անուն-ազգանունը չի հայտնել) գործարանի չորս հարյուրից ավելի նախկին բանվորներին համոզել է իրենց բաժնետոմսերը քսան հազարական դրամով վաճառել նոր սեփականտիրոջը: Իսկ թե ո՞վ է նոր գնորդն ու ի՞նչ են պատրաստվում արտադրել նախկին կոնդեսատորների գործարանում, «գործադիր տնօրենը » հրաժարվել է պատասխանելուց:
Գործարանի բաժնետերերը Հետքին հայտնեցին, որ բաժնետերերը, գործարանը վաճառել են առանց իրենց հետ հաշվի նստելու, ավելին երկրաշարժից հետո` քսան տարվա մեջ առաջին անգամ են բաժնետերերի ժողով հրավիրել, ընդ որում բաժնետոմսերը ձեռքերից խլելու հատուկ նպատակով:
Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել