Նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Թուրքիա
Այս մասին տեղեկացնում է Ռեգնում լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական NTV հեռուստաընկերությանը: Հեռուստաընկերությունը հաղորդեց, որ այդ մասին Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նախարարը ասաց, որ իրենք այժմ աշխատում են ծրագրի եւ ամսաթվի ճշտման շուրջ:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից փորձեցինք ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը, սակայն նա հրաժարվեց լուրը հաստատել կամ հերքել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել