HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամի առաջին ալիքը հաղթահարված է, բայց սպասվում են նորերը

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում` 2009 թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ: Անդրադառնալով միջազգային ճգնաժամին` նա նշել է, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները կառավարությանը հնարավորություն տվեցին դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Սակայն «այսօր խնդիր է դրված դիմակայել ճգնաժամի նոր ալիքներին»:Վարչապետի խոսքերով` գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է «կարճաժամկետ ֆինանսական միջոցների լայնածավալ արտահոսքի, զարգացող երկներում ներդրումային ծրագրերի կրճատմանը ու հետաձգմանը եւ շուկայի մասնակիցների միջեւ վստահության կորստին»: Միաժամանակ այն հընթացս հանգեցնում է «համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը, աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության աճին, շուկաներում հումքի եւ որոշ ապրանքների գների նվազմանը»: Ըստ Տիգրան Սարգսյանի` ճգնաժամի առաջին դասերից ամենակարեւորը սոցիալական համերաշխության եւ վստահության մթնոլորտի ապահովումն է, ինչպես նաեւ` ա) Ֆինանսական հատվածում խիստ վերահսկողություն եւ ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայության անհրաժեշտություն: բ) Թափանցիկության կանոնների պահպանում, այդ թվում խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության եւ հասարակության կողմից վերահսկողության ապահովում: գ) Հնարավոր ռիսկերի դրսեւորմանը պատժամիջոցների համարժեքությունը: դ) Իրական եւ ֆինանսական հատվածում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակում: ե) Վերահսկող մարմինների համախմբվածության անհրաժեշտություն: զ) Դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման նոր սկզբունքների մշակում: է) Մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter