HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կշարունակի ստանալ զինամթերք Վրաստանի տարածքով

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Թբիլիսում իր գործընկեր Դավիթ Կեզերաշվիլու հետ համաձայնություն է ձեռք բերել, որպեսզի Հայաստանը զինամթերք ստանա Վրաստանի տարծաքով: Այս մասին հայտնում է վրացական «Հայացք» պարբերականը: Զինամթերքը Հայաստան կտեղափոխվի վրացական երկաթգծով: Ինչպես հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարարը, նրանք քննարկել են հայ-վրացական ռազմական համագործակցությունը: «Մասնավորապես խոսքը վերաբերում էր Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորամիավորումների մասին, որոնք, որոշ տվյալներով, պատրաստվում էին ընդլայնել իրենց ներկայությունը Հայաստանում եւ ավելացնել իրենց զինվորական զորամասերը: Մենք պատասխան ստացանք, որ նման ծրագրեր չկան»,-ասել է Դավիթ Կեզերաշվիլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter