Ղարաբաղում կա 33 867 բջջային կապի բաժանորդ
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2008թ. հունվար-սեպտեմբերին բնակչությանը, հիմնարկներին, կազմակերպություններին մատուցված կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով (առանց ԱԱՀ-ի), կազմել է 4294534.5 հազ. դրամ, որը 2007թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 41.1 տոկոսով: Նշված եկամուտներից բնակչությանը մատուցված ծառայությունների բաժինը կազմել 2589098.7հազ. դրամ, որը 2007թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 21.9 տոկոսով:Ծառայության պետի կողմից այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացված տվյալների համաձայն` հիմնական հեռախոսային ապարատների թիվը 2008թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 22516 հատ, իսկ բջջային ցանցի ապարատների թիվը` 33867: Աճել է նաեւ ինտերնետ ցանցի բաժանորդների թիվը` կազմելով 2920, այդ թվում բնակարանայինը` 2406 բաժանորդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել