HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում մսի արտադրությունը նվազել է

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ. հունվար-սեպտեմբերին փաստացի գներով կազմել է 23638.0 մլն դրամ, ինչը 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 39,6 տոկոսով, որը պայմանավորված է բուսաբուծության համախառն արտադրանքի 65.2 տոկոս աճով: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Մանուշակ Մինասյանը` այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 72,9 տոկոսը կազմում է բուսաբուծության, իսկ 27,1 տոկոսը` անասնաբուծության համախառն արտադրանքը: Ոլորտի համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը` 39.6տոկոսը, պատկանում է հացահատիկի եւ հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) եւ 18.4 տոկոսը` կաթի արտադրությանը: Այս տարվա առաջին 9 ամիսներին հանրապետությունում իրացվել է 1820.1 տոննա (կենդանի քաշով) անասուն եւ թռչուն, արտադրվել է 23757.9 տոննա կաթ, ստացվել է 14073.1 հազ. հատ ձու, արտադրվել է 74 տոննա բուրդ: "2008թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հանրապետությունում մսի արտադրությունը նվազել է 22,0 տոկոսով, կաթի, ձվի և բրդի արտադրությունը աճել է համապատասխանաբար 0,3, 38,4 եւ 9.0 տոկոսով",-նշել է ծառայության պետը: Մսի արտադրության նվազումը հիմնականում պայմանավորված է խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակով, որի արդյունքում, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, հանրապետությունում 30 հազար խոզից մնացել է մոտ 6 հազարը: Նախարարի հավաստմամբ` շուրջ 7 ամիս է աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն գրանցվել, սակայն պետք է սպասել եւս 4 ամիս, որից հետո հնարավոր կլինի զբաղվել խոզաբուծությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter