Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը` Վերաքննիչում
2008 թ. հոկտեմբերի 23-ին Երեւանի քրեական դատարանը, մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված, Մուշեղ Սաղաթելյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման եւ նշանակեց 900 հազար դրամ տուգանք:
«Այսօր Մուշեղ Սաղաթելյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատավճռի դեմ բողոք է բերել Վերաքննիչ քրեական դատարան»,- տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:
Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու կամ կրելու» մեջ:
Ըստ մեղադրական եղրակացության` նա, պարբերաբար մասնակցելով 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, «մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու թաքնվել ամբոխի մեջ»։ Պարզվել էր նաև, որ Մուշեղ Սաղաթելյանն «ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել