Ռադիոակտիվ նյութի խոշոր արտանետումը 5 օր գաղտնի է պահվել
Այսօր հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ռադիոակտիվ հեղուկի ամենախոշոր արտահոսքը ատոմային սուզանավից: Ինչպես հաղորդում է բրիտնական The Telegraph-ը, երկրի Պաշտպանության նախարարության տվյալներով HMS Trafalgar սուզանավից անցյալ ուրբաթ` նոյեմբերի 7-ին, ընդհանուր առմամբ 280 լիտր ռադիոակտիվ նյութ է արտահոսել Թամար գետ:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ նոյեմբերի 7-ին «Դեվենպորտ» ռազմա-ծովային բազայում բանվորները սկսել են սուզանավից արտամղել "խլադագենտ" (սառեցնող նյութ, որը շփվելով ռեակտորի հետ` ձեռք է բերում ռադիոակտիվություն), որն օգտագործվում է սուզանավերի ռեակտորները սառեցելու նպատակով:
Արտամղման ժամանակ խողովակը պատռվել է, եւ մոտ 300 լ թունավոր հեղուկ է թափվել գետ ու ողողել նավահանգիստը:
Պաշտոնական աղբյուների պնդմամբ` միջադեպի ժամանակ ոչ մեկը չի տուժել: Սակայն ջուր հոսած ռադիոակտիվ նյութը կարող է առաջացնել այրվածքներ, քաղցկեղ եւ մուտացիաներ:
«Գազետա.ru»-ի պնդմամբ` մինչ օրս այս խոշոր վթարի մասին, որը լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, չեն իմացել ոչ միայն լրագրողները, այլեւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարությունը: Այժմ զինվորականները փորձում են հասկանալ, թե ինչպես նման խոշոր վթարը կարող է գաղտնի մնալ գրեթե հինգ օր:
Պաշտպանության նախարարության տվյալներով` արտահոսքից հետո նավահանգստում հայտարարվել է կարանտին, եւ սկսել են մաքրել ջուրը: Ռազմածովային ուժերում կարծում են, որ անգլիացիները մտահոգվելու առիթ չունեն: “Առաջին փորձանմուշը ցույց է տվել, որ շրջակա միջավայրում որեւէ ռադիոակտիվ վարակ չի հայտնաբերվել,- հայտնել է Ռազմածովային ուժերի ներկայացուցիչը,- իսկ էկոլոգիական սպառնալիքը աննշան է”: Այդուհանդերձ, Շրջակա միջավայրի պահպանության պետական գործակալությունը մտադիր է ՊՆ-ից անկախ հետաքննություն անցկացնել` աղտոտված ջրի սեփական փորձանմուշներ վերցնելով: “Մենք կհետաքննենք այդ չթույլատրված արտանետման հանգամանքները` համոզվելու համար, որ ձեռնարկված են նման իրավիճակի կանխման բոլոր անհրաժեշտ միջոցները”:
HMS Trafalgar սուզանավը պետք է դուրս գրվի հաջորդ տարի` 25 տարվա ծառայությունից հետո, եւ նրա վերջին տարիների շահագործումը չի կարելի բարեհաջող համարել: 2002 թ. սուզանավը Սկայ կղզում ծանծաղուտն էր ընկել, իսկ երկու տարի անց 11 նավաստիներ հրաժարվեցին այս սուզանավով ծով դուրս գալ: Նրանք կարծում էին, որ նավն ապահովված չէ անվտանգության անհրաժեշտ միջոցներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել