Լեւոն Սարգսյանը հարցաքննվել է 6-րդ վարչությունում
Ոստիկանության մեր աղբյուրը հայտնել է, որ «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին (մականունը` Ալրաղացի Լյով) հարցաքննել են Ոստիկանության 6-րդ վարչությունում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ալրաղացի Լյովը հարցաքննությունից հետո բավականին ընկճված էր: Թե ինչ է պատգամավորն ասել ցուցմունքում իր եւ թիկնապահների «քաջագործությունների» մասին, հնարավոր չեղավ պարզել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել