Կապանում կրճատումներ չեն լինելու
Քիչ առաջ Հետքի Կապանի թղթակիցը հաղորդեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սյունիքի մարզում գտնվող էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի բանակցությունները «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) ղեկավարության հետ ավարտվել են դրական ելքով: Կոմբինատում կրճատումներ չեն լինելու,
գործադուլը դադարեցված է: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Տես նախորդ նյութերը՝
http://today.hetq.am/economy/deno-gold-kapan/
http://today.hetq.am/economy/kapan-armen-movsisyan-nerses-hambardzumyan/
http://today.hetq.am/economy/robert-faleta/
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել