HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնչակյան կուսակցությունը` ի պաշտպանություն Կապանի եւ Ագարակի գործադուլավորների

Արդեն մի քանի օր է, ինչ իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել Ագարակի և Կապանի հանքարդյունաբերող կոմբինատների աշխատակիցները: Պատճառը, կարծես թե, նույնն է: Աշխատավորները պահանջում են վերջ տալ այն ապօրինի գործողություններին, որոնց միջոցով տնօրինությունը ցանկանում է կրճատել աշխատավարձերը, հարկադիր արձակուրդի և թոշակի ուղարկել հարյուրավոր բանվորների: Սրան զուգահեռ, բացարձակ լկտի գործողություններ են տեղի ունենում տաքսիստների նկատմամբ: Համարելով նրանց մեր երկրի առաջին և վերջին ստվերային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները` պատկան մարմինները որոշել են փրկել հանրությանը "ոչ բարեխիղճ" հարկատուներից և գանձել նրանց դառը քրտինքով վաստակած վերջին կոպեկները: Ի դեպ, գործող իշխանությունների նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում և ամեն օր թմբկահարվում էր աշխատատեղերի ստեղծման սին կետը, որը, ինչպես պարզվեց, լոկ նախընտրական բլեֆ էր: Տաքսու վարորդներին անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստացել լուծել այս խնդիրը, սակայն, ինչպես երևում է, նախագահ դառնալուց հետո, մոռացավ իր խոստման մասին: Ինչևիցե, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համարում է, որ վերոնշյալ խնդիրների հիմնական պատճառը ոչ միայն տնօրինության վարած քաղաքականությունն է, այլ նաև արհմիությունների խամաճիկությունը, իսկ ավելի ճիշտ` նրանց բացակայությունն է: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր սոցիալական իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած հայ աշխատավորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter