Կասկածելին ուներ կեղծամ, արեւային ակնոց ու մարզագլխարկ
Երեկ ժամը 15.00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում հետապնդել են կասկածելի վարքագիծով մեկիվ, ով դիմել է փախուստի եւ մտել թիվ 89 շենքի նկուղ:
«Այնտեղից դուրս գալու պահին կասկածելին բռնվել եւ բերման է ենթարկվել բաժին»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը: Պարզվել է, որ բերման ենթարկվածը 38-ամյա Գագիկ Գ.-ն է, ով խոստովանել է, որ նույն նկուղում հայտնաբերված անհայտ տիպի 1 ինքնաձիգը` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտով եւ դատարկ պահունակով, կեղծամը, արեւային ակնոցն ու մարզագլխարկը պատկանում են իրեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել