Մեղադրվում է կավատության մեջ
Այսօր ոստիկանները ձերբակալել են նախկինում դատված 57-ամյա Դարիկո Պ.-ին: Նա 2006 թ. հունիսից Դոնի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլյա» ՍՊԸ-ին պատկանող «Կիեւ» գիշերային ակումբ-հյուրանոցային համալիրում «շահադիտական նպատակով պոռնկությամբ զբաղվելու մեջ է ներգրավել նույն համալիրի պարուհիներ Արեւիկ Գ.-ին, Հերմինե Հ.-ին, Արփինե Գ.-ին, Արեւիկ Կ.-ին, Սանամ Ի.-ին, ինչպես նաեւ նախկին պարուհիներ Մելանյա Հ.-ին եւ Ժաննա Հ.-ին»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել