HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի եւ Շահումյանի զարգացման ծրագրերն անձամբ կվերահսկի Բակո Սահակյանը

«Տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը իրականացնելիս անհրաժեշտ եմ համարում ճիշտ ընտրություն կատարել ենթաշրջանների զարգացման ծրագրերի հարցում եւ առաջին հերթին ուշադրություն դարձնել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին»,-այս մասին այսօր Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը շեշտել է, որ պետք է ավարտին հասցնել կատարվող ուսումնասիրությունները եւ լինել հետեւողական` 2009 թվականին Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար: «Այդ գործընթացը լինելու է իմ անմիջական վերահսկողության ներքո»,-ընդգծել է նա:Հիշեցնենք, որ նախագահը վերջերս է այցելել վերոնշյալ շրջաններ, որտեղ բնակիչներին խնդրել է մոռանալ շրջանի ժամանակավոր կարգավիճակի մասին շրջանառվող լուրերը եւ զբաղվել իրենց բնակավայրերի զարգացմանն ուղղված աշխատանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter