HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009 թվականից Ղարաբաղում հողերի վարձավճարը կիջեցվի

Ղարաբաղում ոռոգման ենթակա 18 հազար հեկտարից ներկայումս ոռոգման տակ է գտնվում 5000 հեկտար հողատարածք, որից միայն 2220 հեկտարն է ոռոգվում փաստացի կնքված պայմանագրերի հիման վրա: Այս մասին այսօր տեղեկացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության ՏԻՄ ղեկավարների հանդիպման ընթացքում: Նա նկատել է, որ ԼՂՀ ջրային պաշարները հնարավորություն են տալիս լիովին բավարարել ներքին պահանջները, ուստի ոռոգման համակարգի ստեղծումը անհապաղ լուծում պահանջող հիմնահարց է հանդիսանում այսօր: «Վերջերս իմ այցելություններից մեկը նվիրել եմ հենց այդ հիմնախնդրի լուծման ուսումնասիրությանը եւ, հաշվի առնելով դրա արդյունքները, կառավարությանը հանձնարարում եմ մշակել համապատասխան ծրագրեր, որոնց համաձայն մինչեւ 2010 թվականը ոռոգվող հողատարածքները պետք է հասցվեն 8-ից 10 հազար հեկտարի»,- ասել է երկրի ղեկավարը: Անդրադառնալով ոլորտի մեկ այլ խնդրի՝ Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում բարեփոխումներ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում: «Եթե պետական պահուստային հողերի վարձավճարը 2007 թվականին 1 հեկտարի դիմաց կազմում էր 12 հազար 200 դրամ, ապա 2008 թվականի հունվարի 1-ից այն արդեն 8000 դրամ է: Հարկային դաշտի հետագա թեթեւացման նպատակով անհրաժեշտ է 2009 թվականի հունվարի 1-ից այդ հողերի վարձավճարը դարձնել 6000 դրամ: Այդ կապակցությամբ կառավարությանը հանձնարարում եմ համապատասխան փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում»,-հավելել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter