«Եթե ասում ենք փոխադարձ զիջումներ, նշանակում է նաեւ փոխադարձ տարածքների վերադարձ»
«Եթե ասում ենք փոխադարձ զիջումներ, նշանակում է նաեւ փոխադարձ տարածքների վերադարձ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա` Աղդամը կարող են վերադարձնել, իսկ փոխարենը ստանալ Շահումյանը: Հ. Խուրշուդյանը գտնում է, որ Շահումյանը ավելի կարեւոր է հայերի համար, քան Աղդամը: Տարածքների փոխանակման սկզբունքը ամրագրված է «Ժառանգության» ծրագրում:
Այս դեպքում Հովսեփ Խուրշուդյանը ճիշտ է համարում իշխանությունների քաղաքականությունն ազատագրված տարածքներում` չեն ստեղծվել ենթակառուցվածքներ, չի կատարվել վերաբնակեցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել