HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթվում են «Ամառային դպրոցում»

«Ամառային դպրոցը մի միջոց է օգնելու, որ որոշակի ֆորմալ կրթություն ունեցող մարդիկ լրացնեն են իրենց գիտելիքները: Մարդն անընդհատ վերապատրաստման կարիք ունի»,- Հետքին ասաց «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոնի » (ԱԶԴԿ) նախագահ Գայանե Ղուկասյանն այսօր ԵՊՀ-ում տեղի ունացած «Ամառային դպրոցներ» երկլեզու գրքույկի շնորհանդեսի ժամանակ: Գրքույկը նվիրված է վերջին հինգ տարիների ընթացքում Երեւանում անցկացված միջազգային ամառային դպրոցներին, որոնց մասնակցել են Հայաստանի եւ արտերկրի բուհերի դասախոսներ եւ վարչական աշխատողներ: Մասնակիցներին հիմնականում դասավանդել են Եվրոպայից հրավիրված դասախոսներ «Շրջակա միջավայրի կառավարում», «Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում», «Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմաներով: Ամառային դպրոցներն իրականացրել է ԱԶԴԿ-ն Երեւանի պետական համալսարանի եւ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան ինստիտուտի օժանդակությամբ: «Համոզված եմ, որ մոտ ժամանակներում ամառային դպրոցները կդառնան Հայաստանի բարձրագույն կրթության անբաժանելի մի մասը` առաջարկելով վերապատրաստման, գիտելիքների խորացման եւ փորձի փոխանակման հնարավորություններ» ,- ասաց Բաց հասարակության ինստիտուտի կրթության ծրագրերի ղեկավար Էվելինա Վարդանյանը: Հաջորդ ամառային դպրոցը կմեկնարկի ԵՊՀ-ում հաջորդ տարվա հունիսին «Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter