HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» խիստ վտանգավոր է համարում մայենդորֆյան հռչակագիրը

Կուսակցության տեսակետը այսօր ներկայացրեցին վարչության նախագահ Անահիտ Բախշյանը եւ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ կուսակցության` հռչակագիրը վտանգավոր է, քանի որ այն շարունակությունն է Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային պետական շահերի հաշվին գերտերությունների շահերը սպասարկելու գործընթացին: Ըստ կուսակցության` կորզվեց պաշտոնական Երեւանի «դրական վերաբերմունքը»: Ժառանգությունը մտահոգություն ունի, որ ամրագրված սկզբունքները չեն ապահովում Ղարաբաղյան հակամարտության արդար լուծումը, եւ անընդունելի է համարում տարածքների եւ փախստականների միակողմանի վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետաձգումը:

Հովսեփ Խուրշուդյանն ասում է, որ կա փախստականների խնդիրների համալիր լուծման կարիք, իսկ «մադրիդյան սկզբունքները», որոնց հիման վրա կնքվել է հռչակագիրը, փախստականներին բաժանում են երկու կարգի` ադրբեջանցի փախստականներ, որոնց հարցը պետք է լուծվի առաջնային կարգով. «Մենք չենք հասկանում, որ Գետաշենի եւ Շահումյանի մեր հայրենակիցները ոնց կարող են լինել երկրորդ կարգի փախստական եւ իրենց հարցը չարծարծվի բանակցություններում, ինչու պետք է ադրբեջանցի փախստականի ապահովությունն ապահովելու համար տեղադրվի միջազգային ուժեր, իսկ Նախիջեւան վերադարձած հայի համար` ոչ»:

Եթե իշխանությունը հաշվի չառնի «Ժառանգության» տեսակետը եւ շարունակի գործընթացը, ապա որպես քաղաքական ուժ կուսակցությունը պատրաստ է զանգվածային միջոցառումներ կազմակերպել, եւ պայքարել մինչեւ գործող նախագահի հրաժարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter