Կապանում սկսվել են բանակցությունները գոծադուլավորների հետ
Այս պահին Կապանում սկսվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երեկ Սյունիքի մարզ այցելած Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի բանակցությունները «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գործադուլային կոմիտեի հետ: Բանակցությունները ընթանում են փակ դռների հետեւում: Հանդիպմանը մասնակցում են նաեւ ընկերության 10 աշխատակիցներ եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել