HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս եւ սիվիլիտաս

Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս եւ սիվիլիտաս Բաց նամակ Պրն. Վարդան Օսկանյանին Մեծարգո Պրն. Օսկանյան, Վերջերս իմ ընթերցած երկու հարցազրույցները՝ Ձերն ու Պրն. Հացպանյանինը, ուշադրությունս բեւեռեցին Ձեր եւ Սիվիլիտաս Հիմնադրամի վրա: Ինչպես կարող եք պատկերացնել, Պրն. Հացպանյանի բացահայտումները շատերին մտահոգության մեջ գցեցին: Սակայն ես մերժում էի հավատալ, թե մեր երկրին կատարյալ նվիրվածության մարմնացում հանդիսացող Ձեզ նման մեկը կարող է նման ստոր դավադրության մեջ ներքաշված լինել: Դա՝ մինչեւ Ձեր բացատրելը, թե որն է Սիվիլիտասը հիմնելու Ձեր դրդապատճառը. Հայաստանում քաղաքացիական հասարակության հիմնադրումը: Պարոն Օսկանյան, Դուք չե՞ք նկատել հենց Ձեր աչքերի առջեւ ծավալվող քաղաքացիական հասարակությունը: ոչ նույնիսկ Հյուսիսային Պողոտայո՞ւմ՝ Ձեր գրասենյակի պատուհանի տա՞կ: Զարմանալի չէ, որ այն ուղին եք ընտրել, որն ընտրել եք, քանի որ որոշել եք կույր լինել Ճշմարտության, Արդարության ու Հավասարության հանդեպ Հայաստանի քաղաքացիներից հորդացած եւ հորդացող նվիրվածության նկատմամբ: Դուք դեռ մեզ պետք է բացատրեք, թե ինչ նկատի ունեք «քաղաքացիական հասարակություն» ասելով: Հարյուր-հազարավոր քաղաքացիներն այդ ի՞նչ պետք է անեին՝ Ձեր «քաղաքացիական հասարակության» անդամակցությանն արժանանալու համար: Երեխաների պատրաստած նավակները իրենց ձերբակալված հայրերի նկարների փոխարեն Տիգրան Թորոսյանի, Էդուարդ Շարմազանովի, Աղվան Հովսեփյանի, Հովիկ Աբրահամյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի նկարնե՞րը պետք է կրեին արդյոք: Հյուսիսային Պողոտայում խաղաղ ցույց անող կանայք իրենց ծեծող ոստիկաններին քաղաքավարի կերպով շնորհակալությու՞ն պետք է հայտնեին արդյոք: Հայաստանի քաղաքացիներին հաշվարկված կերպով սպանդի ենթարկելու համար քաղաքացիները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհակալական բացի՞կ պետք է ուղարկեին արդյոք: Թերեւս վերանայեք Սիվիլիտաս տերմինի գործածությունը՝ քերականական ու բովանդակային պատճառներով: Այն PR-ի նպատակով թերեւս բարեհունչ է, Պրն. Օսկանյան, սակայն բառը չի նշանակում, ինչպես Դուք եք ասում, «լինել քաղաքացի»՝ հռոմեացի թե այլ: Եվ ոչ էլ դրա հռոմեական կիրառությունն է հարմարվում հայ հասարակության «փրկության» Ձեր հիմնադրամի դյուցազներգական նախագծին: Սիվիլիտասի համար Ձեր սահմանած ամբիցիոզ նախաձեռնությունը կարող է մերձենալ մարդկային հասարակությունը վերակառուցելու Դանթեի տեսակետին, սակայն, ավա՜ղ` առանց Դանթեի Հումանիտաս եւ Սիվիլիտասի: Ես լրջորեն խորհուրդ կտայի վերընթերցել Դանթեին՝ հասկանալու համար, թե իրական սիվիլիտասն ինչ է նշանակում, Պրն. Օսկանյան: Հատուկ ուշադրություն դարձրեք իրենց սեփական ընտրանքները կատարելու քաղաքացիների իրավունքի եւ հանուն իրենց, այլ ոչ թե ուրիշ մեկի համար գոյություն ունենալու նրանց իրավունքի մասերին: Այլ կերպ ասած՝ քաղաքացիական հասարակության անդամ լինելու համար մարդկային արարածները կարիք չունեն իրենց պարտադրված քաղաքացիական հասարակության նախագիծ ունենալու: Ի վերջո, դա միայն տոտալիտարիզմի համար է հող հարթելու, այնպես չէ՞, Պրն. Օսկանյան: Դանթեի գործերից անհամեմատ ավելի հանրաճանաչը «Աստվածային կատակերգությունն» է, ուր հեղինակը ճամփորդում է Դժոխքի, Քավարանի եւ վերջապես Դրախտի միջով: Դանթեին Դժոխքում ու Քավարանում առաջնորդում է hռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը: Իսկ Ձե՞զ ով է առաջնորդելու, երբ փորձեք Դժոխքից ու Քավարանից Ձեր ճամփան գտնել, Պարոն Օսկանյան: Մու՞կը: Լֆիկ Սամո՞ն: Նեմեց Ռուբո՞ն: Դոդի Գագո՞ն: Իսկ գուցե` Ռո՞բը: Անկեղծորեն՝ Պենելոպե Մորիսոն, Սան Ֆրանցիսկո

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter