Նոյեմբերի 11-ին նախարարները կհանդիպեն գործադուլավորներին
Այսօր ժամը 17.30-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գործադուլ հայտարարած աշխատակիցներին հանդիպել է Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Վերջինիս գործադուլավորներին փոխանցեց մարզպետի ու նախարարների ներողությունը, որ չեն հասցրել, երկուշաբթի հանդիպել գործադուլավորներին, որովհետեւ Ագարակի կոմբինատում հանդիպումը նախատեսվածից երկար է տեւել:
Կառավարության անդամները «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ում կլինեն երեքշաբթի` նոյեմբերի 11-ին, ժամը 10-ին ու կհանդիպեն շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Երկուշաբթի Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի գործադուլային կոմիտեի հետ հանդիպեց նաեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը. «Պետք է անել հնարավորը, որպեսզի մասսայական կրճատումներ չլինեն: Գուցե հաջողվի բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ այս ձեռնարկության աշխատակիցներն էլ ուղարկվեն հարկադիր պարապուրդի: Այժմ աշխատում ենք այս ուղղությամբ, հանդիպելու ենք ձեռնարկության ղեկավարության հետ: Եթե հանդիպումն արդյունք չտա, կաշխատենք կապվել սեփականատերերի հետ,- ասաց Է.Թումասյանը, ավելացնելով, որ գործադուլը աշխատավորին ձեռնտու չէ,- Սա ծայրահեղ քայլ է, իհարկե, մենք կօրինականացնենք գործադուլը, բայց գործադուլի ժամանակ չեն վճարվում, ինչը տնտեսապես շահավետ է տնօրինությանը»,- եզրափակեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել