HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախուրյան գետում քաղաքացի է ջրահեղձվել

Հուլիսի 31-ին` ժամը 14.48-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում` հարակից Ախուրյան գետում քաղաքացի է ջրահեղձվել, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ տեղի ուժերով հնարավոր չէ իրականացնել որոնողական աշխատանքները և անհրաժեշտ է ջրասուզակ:

ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ժամը 17.20-ին դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 19.40-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նույն գյուղի բնակիչ 1989թ . ծնված Ազատ Ալեքսանյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter