HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյան . «Ինչքան գոյություն ունենա Արցախը գոյություն կունենա նաեւ Քաշաթաղի շրջանը»

«Ազատագրված տարածքները եղել են 1990-ական թվականների սկզբներին: Այսօր մենք ունենք Սահմանադրությամբ ամրագրված շրջան: Ինչքան գոյություն ունենա Արցախը գոյություն կունենա նաեւ Քաշաթաղի շրջանը»,-հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օրերս Քաշաթաղի շրջանի հարավային թեւի համայնքապետերի եւ բերձորցիների հետ հանդիպման ընթացքում: Նա խնդրեց չհավատալ այն լուրերին, իբր շրջանը ժամանակավոր կարգավիճակ ունի: Նման լուրերի մասին մոռանալը, ըստ նախագահի, թույլ կտա ունենալ միանգամայն այլ շրջան: Այդ մոտեցումը հնարավորություն կտա կարճ ժամանակահատվածում լուծում տալ շրջանի առջեւ ծառացած խնդիրներին: Նախագահը Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններ կատարած այցի ընթացքում հավաստեց, որ մոտակա տարիներին ավելի մեծ թափով են սկսվելու երկու շրջանների զարգացմանն ուղղված աշխատանքները: «2009 թվականին մենք նախատեսում ենք 5 մլրդ-ից ավելի դրամ ուղղել Քաշաթաղի շրջանի զարգացմանը»,-ընդգծել է Բակո Սահակյանը: Երկու շրջանների զարգացման ծրագրերը հիմնված են լուրջ ուսումնասիրությունների վրա: Աշխատանքները մեծ թափ են ստացել Քաշաթաղի շրջանում: «Շահումյանի շրջանում այս տարի որոշ աշխատանքներ են կատարվել, միաժամանակ ուսումնասիրություններ են արվել, որոնց մեծամասնությունը ավարտին է հասցված»,-ասաց նախագահը` վստահեցնելով, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2009-ին: «Մենք շրջանը դիտում ենք երկրի համար ռազմավարական շրջան, եւ մեր մոտեցումը լինելու է այդպիսինը»,-շեշտել է երկրի ղեկավարը` Շահումյանի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter