HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք հայերի եւ հույների միջեւ

Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցում տեղի է ունեցել ծեծկռտուք հույն ուղղափառ եւ հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր ներկայացուցիչների միջեւ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Նման ծեծկռտուքներն արդեն ավանդույթ են դարձել: Տարվա ընթացքում հայերի եւ հույների միջեւ մի քանի անգամ նման ընդհարումներ են տեղի ուենում այս եկեղեցում: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը:

Վեճը սկսվել է հայ հոգեւորականների ամենամյա ծիսակատարություններին նախապատրաստելու համար: Համարվում է, որ Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցին գտնվում է այն վայրում, որտեղ խաչվել է Հիսուսը: Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցում վեց տարբեր եկեղեցիներ փոխհամաձայնությամբ ունեն իրենց սահմանները եւ ծիսակատարություններ անցկացնելու ժամացուցակը: Սակայն չնայած դրան եկեղեցում հատկապես հայ եւ հույն սպասավորները մշտապես վիճում են, միմյանց մեղադրում են համաձայնությունը խախտելու մեջ, որն էլ վերածվում է ծեծկռտուքի:
Վերջին անգամ հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք է եղել այս տարվա ապրիլի 20-ին` Ծաղկազարդի օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter