HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի կամուրջներն ու հուշարձանները շուտով նորովի կներկայանան

Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման, այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության բեռնաթափման խնդիրներին, Երևանի քաղաքապետի կողմից խիստ վերահսկողության պահանջ է դրվել, որպեսզի

մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական  կետերում:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սեպտեմբերից դպրոցներում և բուհերում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառումը: Հանձնարարվել է ուսումնասիրել և, նպատակահարմարության դեպքում, առաջարկություն ներկայացնել  շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ: Քաղաքապետը հանձնարարել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի բոլոր վարչական շրջաններում գույքագրվել է բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցը: Գույքագրման արդյունքում հայտնաբերված 585 այրված լամպերից 267-ն արդեն փոխարինվել է նորերով: Առաջիկայում կվերականգնվեն նաև մնացած բոլոր լուսատուները:

Զեկուցվել է, որ քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաև հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Բարեկարգման ծրագրերի մասով քաղաքապետը նաև հանձնարարել է հետևողականորեն վերահսկել տնտեսվարողների կողմից բարեկարգման պարտադիր նորմերի պահպանմանը և իրենց վարձակալած տարածքների հարակից հատվածների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքը. «Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում  շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:  

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների, սիզամարգերի ու լանդշաֆտների խնամքն ապահովելու նպատակով այն տարածքները, որոնք առայժմ ապահովված չեն ոռոգման ցանցով օրական առնվազն երկու անգամ ջրվում են ջրցան մեքենաներով:

Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով  քաղաքի որոշ  հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրևային եղանակներին ծառացած խնդիրներն այլևս չկրկնվեն:  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter