Կոալիցիայում մնալը կախված է քաղաքականության վրա ազդելու հնարավորությունից
Հետքի հարցին, թե ինչպես է շարունակվելու համագործակցությունը կոալիցիոն ուժերի հետ, եթե ՀՅԴ-ն նրանց հետ երկու հարցի շուրջ լուրջ հակասություններ ունի, ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. "Կոալիցիայի մաս կազմելը ինքնանպատակ չէր: Մաս կազմելու հիմնական պատճառը մի շարք հարցերի շուրջ կուսակցության ունեցած ծրագրերի իրագործման հնարավորություններն են: Եթե կոալիցիայում լինելով` ՀՅԴ-ն ունի հնարավորություն քաղաքականության վրա ազդելու, ուրեմն կմնա, եթե ոչ, ուրեմն` ոչ":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել