HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկովյան հռչակագրի մտահոգիչ հանգամանքները

Հետքի այն հարցին, թե ինչպես կազդի Ղարաբաղյան հարցի լուծման վրա Բարաք Օբամայի ընտրությունը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, Միացյալ Նահանգների նոր նախագահ Բարակ Օբաման նախընտրական շրջանում ստանձնել է հանձնառություն, որը հիմք է տալիս ասելու, թե նա կվարի Ղարաբաղի ինքնորոշման ճանաչմանը միտված քաղաքականություն Օբամայի այդ քաղաքականությունը կարող է հաջողություն բերել, եթե որոշ ուժեր չփորձեն Ղարաբաղի հարցը շահարկել իրենց շահի համար»: Իսկ Մոսկվայում ընդունված հռչակագիրը, ըստ Կիրո Մանոյանի, պարունակում է մի քանի մտահոգիչ հանգամանք. «Բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը, հռչակագիրը պարտադրական բնույթ չունի, նաեւ հավանության է արժանանում մադրիդյան սկզբունքները» : Կիրո Մանոյանի համար դրականը այդ հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին դրույթի բացակայություննն է: Հարցին, թե եթե մոսկովյան հռչակագիրը չի բխում Ղարաբաղի հակամարտության կարգավորման տրամաբանությունից, որն է ՀՀ իշխանությունների կողմից դրա ստորագրման պատճառը, Կ. Մանոյանը պատասխանեց. «Թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախագահները ստորագրել են հռչակագիրը, քանի որ դեմ չեն տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը»: Կիրո Մանոյանը գտնում է, որ հայաստանի համար ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանությունը. «Տարածաշրջանում այդպիսով Ռուսաստանի ազդեցությանը դեմ չի լինի նաեւ ԱՄՆ նոր նախագահ Օբաման, քանի որ նա փաստացի չի գնա նախկին վարչակազմի` Բուշի հետքերով»: Ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի` մոսկովյան հռչակագիրը Հայաստանի համար վտանգ չի պարունակում. «Վտանգավորը այս պարագայում կարգավորման գործընթացն է, որ ունի ոչ հայանպաստ միտում: Տարիներ շարունակ Հայաստանն իր դիվանագիտությունը Ղարաբաղի կարգավորման հարցում կառուցել է Ադրբեջանի ժխտողականության վրա, ընդունել է միջնորդների գրեթե ցանկացած առաջարկ` ակնկալելով, որ Ադրբեջանը միեւնույն է կմերժի»: Այս քաղաքականությունը, ըստ քաղաքագետի, վարվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներից, ինչը ադրբեջանական կողմը ճիշտ օգտագործել է եւ գործընթացը հասցրել է իրեն ձեռնտու մի կետի, որը ենթադրում է ավելի շատ զիջումներ Հայաստանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter