HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դատական նիստերը հետաձգվել են

Նոյեմբերի 6-ին Ախալցխայում տեղի են ունեցել «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի անդամ, Ջավախքի «Սկաուտական շարժման» առաջնորդ Գուրգեն Շիրինյանի եւ «Միասնական Ջավախք»-ի նախագահ Վահագն Չախալյանի դատական նիստերը: Գուրգեն Շիրինյանը մեղադրվում է Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի դեմ մահափորձ կազմակերպելու, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ, ինչի հետևանքով սպանվել էր ոստիկան Արթուր Բերուջանյանը: Գուրգենի հորը եւ հորաքրոջը` Հարություն եւ Կարինե Շիրինյաններին մեղադրանք էր ներկայացվել ոստիկանապետի դեմ մահափորձի մասին իմանալու եւ ոստիկանությանը չհայտնելու վարկածով: Դատական նիստը ընթացել է առանց Գուրգենի, քանի որ նա դեռեւս փախուստի մեջ է գտնվում: Գուրգենի շահերը ներկյացրել է պետական փաստաբանը: Արթուր Բերուջանյանի հայրը դատի ժամանակ ասել է, որ վստահ չէ, թե իր որդուն կրակել է Գուրգենը: Հարցաքննված երկու ոստիկանները տվել են հակասական ցուցմունքներ, ինչ պատճառով դատավորը հետաձգել դատական նիստը: Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների դատական նիստը նույնպես հետաձգվել է մեկ շաբաթով մինչեւ դատարանը նոր թարգմանիչ գտնի: Չախալյանների ընտանիքի անդամների շահերը պաշտպանող փաստաբան Սստեփան Ոսկանյանը փորձել է միջնորդել` Արմեն Չախալյանին առողջական խնդիրների պատճառով գրավի դիմաց ազատ արձակելու պահանջով, իսկ թարգմանիչը չէր կարողացել ճշգրտորեն թարգմանել այն վրացերեն: Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նաեւ Ախալցխայի դատարան` բացարկ հայտարարելու եւ դատական նիստը Ախալքալաք տեղափոխելու պանահով: Դատարանը միջնորդությունը մերժել էր` հիմնավորելով, որ դա Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումն է: Հիշեցնենք, որ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյաններին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով՝ զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերում կամ պահում: Վահագնը մեղադրվում էր նաեւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման (Վրաստանի քրեական օրենսգրքի 226 հոդվածով), ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրության (353 հոդվածի 2-րդ մաս), խուլիգանության (239 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետեր) հոդվածներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter