Աշտարակում բախվել է 4 ավտոմեքենա. ոստիկանության փոխգնդապետը վրաերթի է ենթարկվել
Հուլիսի 29-ին` ժամը 08.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում` ավտոկայանի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 03 ՕՕ 747 համարանիշով, «ՎԱԶ-2121» մակնիշի 43 ՕՕ 154 համարանիշով, «Մերսեդես» մակնիշի 24 ՍՍ 633 համարանիշով, «ՎԱԶ 21 07» մակնիշի 208 ՕՕ 64 համարանիշով ավտոմեքենաները և վրաերթի ենթարկել 1956թ. ծնված Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Ղազարյանին, ինչի հետևանքով նա, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1968թ. ծնված Արմեն Սիմոնյանը (գ.Օշական), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1990թ. ծնված Մուրադ Մուրադյանը (ք.Աշտարակ) և 1990թ .ծնված Արթուր Արամյանը (ք.Աշտարակ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց:
Ա.Արամյանը, Մ.Մուրադյանը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել, իսկ Ս.Ղազարյանի և Ա.Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել