HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում սկսվեց անժամկետ գործադուլ

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) 1526 աշխատակիցների 80%-ը նոյեմբերի 8-ին, առավոտյան ժամը 8-ից հայտարարել են անժամկետ գործադուլ: Գործադուլին չեն մասնակցում միայն անդմինիստրատիվ մասն ու անվտանգության բաժնի աշխատակիցները: Գործադուլի առիթը գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի նոյեմբերի 7-ի այն հայտարարությւոնն էր, որ միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով պատրաստվում է կրճատել ձեռնարկության աշխատակիցների 60%-ին, իսկ 40%-ով էլ իջեցնել աշխատավարձերը: Որրբաթ, կոմբինատի աշխատակիցները հայտարարեցին նախազգուշական գործադուլ: Նոյեմբերի 8-ն, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության նախագահ Սուրիկ Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց գործադուլային կոմիտե ու աշխատակիցների պահանջները ներկայացրին տնօրենին: «Աշխատատեղերի պահպանում, ոչ աշխատավարձի իջեցմանը, ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ: Նշված կետերը չկատարելու դեպքում պահանջում ենք Ձեր ու Ձեր անձնակազմի հրաժականը»,-նման բովանդակությամբ պահանջագիր գործադուլային կոմիտեն ներկայացրեց Ռ. Ֆալետային: Վերջինս, ըստ գործադուլային կոմիտեի, չխոստացավ ապահովվել պահանջվող կետերն ու ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ռ.Ֆալետան նաեւ ասել է, որ ինքը պետք է ստեղծված իրավիճակը քննարկի ձեռնարկության սեփականատերերի` Կանադական Dandee Precious Metals ընկերության ներկայացուցիչների հետ: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետան առայժմ հրաժարավում է հանդիպել լրագրողների հետ ու պարզաբանումներ տալ: Ավելացնենք, որ աշխատակիցների ունեն նաեւ այլ առաջարկ` ոչ մի աշխատակցի չկրճատել, այլ 2-3 ամսով 20 տոկոսով իջեցնել բոլորի աշխատավարձերը, մինչեւ միջազգային շուկայում կարգավորվեն թնակարժեք մետաղների գները: Սակայն այս առաջարկը չներկայացվեց տնօրինությանը: «Կգան նախարարները, իրենց կասենք»,-ասացին գործադուլավորները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսիյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գործուղվել են Կապան, Քաջարան, Ագարակ` լեռնհանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter