Վարչապետը պաշտոնյաներին գործուղում է Սյունիք
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որով ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարներին նոյեմբերի 10-ին գործուղում է Կապան, Քաջարան, Ագարակ` լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով: "Լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրներն արձանագրելու նպատակով հանդիպել լեռնահանքային արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների եւ արհեստակցական կազմակերպությունների ղեկավարների հետ: Գործուղումից վերադառնալուց հետո 2-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություններ արձանագրված խնդիրների լուծման վերաբերյալ",- ասված է վարչապետի որոշման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել