HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Western mines company»-ին մտադիր է Հայաստանում ներդրումներ կատարել

Ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերությունը մտադիր է Հայաստանում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համգործակցությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպել է ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Վերջինս նշել է, թե Հայաստան գալուց առաջ հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա Լիոնեի Հանրապետության նախագահի հետ, ով ողջունել է իրենց մտադրությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի հետ գործարար կապեր հաստատմանը: «Կառավարությունը, կարեւորելով մասնավոր հատվածին աջակցությունը եւ նաեւ նկատի առնելով նշված ճյուղերում եղած ավանդույթները շարունակելու եւ զարգացնելու նպատակադրումը` կցուցաբերի ամենայն աջակցություն գործարար կապերի ամրապնդմանը, որոնք կարող են էապես խթանել նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների հաստատմանը»,- հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Տ. Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter