HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդես` նվիրված ԵՊՀ-ի 90-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր բացվեց "Երևանի պետական համալսարանը երեկ և այսօր" խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված էր ԵՊՀ-ի 90-ամյա հոբելյանին: Ցուցասրահում ներկայացված էին Մայր բուհի 90-ամյա պատմության ծաղկաքաղը, այդ թվում`եզակի փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ԵՊՀ-ի հիմնադրմանը, ուսանողական կյանքին, նիստերի արձանագրություններ, նաև` արտասահմանյան բուհերից ստացված հուշանվերներ: Բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հայաստանյան այլ բուհերի ռեկտորներ, ԵՊՀ դեկաններ, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ: ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը հատկապես կարևորեց, որ պահպանված հնի կողքին պարբերաբար կցվում են նաև նոր արժեքներ:Առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 1919 թ. ԵՊՀ կանոնադրությունը, նաև` համալսարանի առաջին մի քանի ռեկտորների աշխատասենյակների կահույքի մի հատվածը, գրենական պիտույքներ, ձեռագրեր: Մայր բուհի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի խոսքով` ԵՊՀ-ն մեր ազգի հպարտությունն է: "Այս ցուցադրմամբ բացվում է Երևանի պետական համալսարանի 90-ամյակի տոնակատարությունը: Շատ ուրախ եմ, որ մինչ օրս համալսարանի լավագույն ավանդույթները պահպանվել են",- ասաց Լ. Ղարիբջանյանը: Պահպանվել և ցուցահանդեսին ներկայացվել էին ականավոր գիտնականների (Հրաչյա Աճառյան, Գևորգ Ասատուր և այլք) ձեռագրեր, աշխատություններ, թարգմանություններ, որոնք մեծ արժեք են ներկայացնում, սակայն երբևէ հրատարակված չեն եղել: ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Տաթևիկ Ղամբարյանի կարծիքով` այս ցուցահանդեսը հանարավորություն է տալիս տեսնելու Մայր բուհի անցյալն ու պատկերացում կազմել ապագայի մասին: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter