HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրազդան» ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ

Օգոստոսի 1-ին ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի ճնշման կայանի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ, եւ նրան ջրից դուրս հանելու  համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնած Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատին և Հրազդան քաղաքի 3 հրշեջ-փրկարարներին չի հաջողվել դին դուրս բերել ջրից, որից հետո դեպքի վայր են մեկնել Սևանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Ժամը 16.50-ի սահմաններում ջրասուզակների ուժերով ջրից դուրս է բերվել Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 324 տան բնակիչ 1925թ. ծնված Գուրգեն Նիկողոսյանի դին: 

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Eli tser mardu inknaspanutiun? Sa BAVAKANIN TXUR tendents e sksum darnal Hayastanum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter