HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը պատասխանատվության չենթարկվեց

Երեկ Արդարադատության խորհրդի նիստում քննության է դրվել Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Սակայն խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժվել է, եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը` կարճվել։ «Բացի այդ, Արդարադատության խորհուրդը, քննության առնելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ հարցը, որոշեց առաջարկել ՀՀ Նախագահին դադարեցնել Վ. Թորոսյանի լիազորությունները»,- տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter